Հասցե. 0004 ք. Երևան, Ծովակալ Իսակովի պող. 24
Հեռ. (+37410) 77 77 10
Էլ. փոստ info@nbe.am
Կայք. www.nbe.am
ԱՆՏԱՌԱՅԻՆ ԷԿՈ ՀԱՄԱԿԱՐԳԵՐԻ ՄՇՏԱԴԻՏԱՐԿՈՒՄԸ ՆՈՐ ԴԵՆԴՐՈԽՐՈՆՈԼՈԳԻԱԿԱՆ ՀԵՏԱԶՈՏՈՒԹՅԱՆ ՀԱՄԱՐ ՆԱԽԱՏԵՍՎԱԾ «LINTAB» LTM06-E ՄՈԴԵԼԻ ՍԱՐՔԻ ՕԳՆՈՒԹՅԱՄԲ
2018 թվականին առաջին անգամ Հայաստանում «Փորձաքննությունների ազգային բյուրո» ՊՈԱԿ-ում սկսվել է դատափորձագիտական բնագավառում նոր դենդրոխրոնոլոգիական գործիքային մեթոդի ներդրման և հետազոտության իրականացման գործընթացը, որը թույլ է տալիս պարզել այնպիսի հարցեր, ինչպիսիք են ծառահատման վաղեմությունը, ապօրինի անտառահատումների հետ կապված դրանց իդենտիֆիկացման հարցերը, ծառատեսակների ընտանիքը, ծառի հստակ տարեթիվը, թե որ տարում և ամսին է հատվել ծառը /ծառախումբը/, հատված ծառերի ժամանակային տարբերությունը, հատված ծառի ծագման իդենտիֆիկացումը, փորձաքննության ներկայացված փորձանմուշները հանդիսանում են արդյոք միևնույն ծառատեսակի կտորներ, ծառի կենսական վիճակը, հատման ժամանակը, կլիմայական պայմանները տվյալ տարածաշրջանում և այլն:
Այդ առումով կազմակերպության հողագիտական փորձաքննությունների բաժանմունքը համալրվել է ՀՀ դատախազության անմիջական նախաձեռնությամբ ձեռքբերված ծառի հատման վաղեմության որոշման և կոճղի հետ փայտանյութի նույնականացման ապահովման դենդրոխրոնոլոգիական փորձաքննության իրականացման արդի RINNTECH ֆիրմայի գերմանական արտադրության «LINTAB» LTM06-E մոդելի սարքով և TSAP-Win համակարգչային ծրագրով:
Կիրառելով նշված սարքը և կից ծրագրային ապահովումը դատական փորձաքննության մեջ՝ հնարավորություն կընձեռվի առաջին անգամ Հայաստանում էապես մեծացնել փորձաքննության ապացուցողական նշանակությունը այս բնագավառում և հնարավորինս նվազեցնել մարդկային գործոնի ազդեցությունը՝ ստեղծելով փորձագիտական նոր և կարևոր հնարավորություններ։ «LINTAB» սարքը ընդգրկում է 80 անգամ խոշորացմամբ Leica տեսակի մանրադիտակ, որին ամրացված է բարձր կետայնությամբ տեսախցիկ, որը թույլ է տալիս համակարգչի էկրանին տեսնել փորձանմուշը համապատախան խոշորացմամբ, իրականացնել տեսա և ֆոտոնկարահանում, ինչպես նաև իրականացնել համեմատական հետազոտություններ։ Սարքը թույլ է տալիս չափել ինչպես ամբողջական տարեկան օղակը, այնպես էլ վաղ և ուշ բնափայտերը (տարեկան օղակները)։ Ընդ որում, կարելի է նախօրոք ընտրել օղակների հաշվման ուղղությունը՝ միջուկից կեղև կամ կեղևից միջուկ։
Հաշվի առնելով սարքի կանոնավոր աշխատանքի ապահովման անհրաժեշտությունը «Փորձաքննությունների ազգային բյուրո» ՊՈԱԿ-ի Էկոլոգիական, հողագիտական և կենսաբանական փորձաքննությունների բաժնի, Էկոլոգիական փորձաքննությունների բաժանմունքի փորձագետի պաշտոնակատար Տիգրան Հայրապետյանը մասնակցել է Գերմանիայի Դաշնության Հեյդելբերգ քաղաքում գործող RINNTECH ընկերության կողմից կազմակերպված դասընթացին։ Դասընթացի նպատակն էր առավել մանրակրկիտ ծանոթանալ RINNTECH կազմակերպության կողմից արտադրված «LINTAB» LTM06-E մոդելի սարքավորման աշխատանքային գործառույթներին և TSAP-Win ծրագրային ապահովման հնարավորություններին։ Դասընթանն անցկացվել է 2 փուլով՝ դաշտային և լաբորատոր աշխատանքներ տվյալ ընկերությունում արդեն գործող «LINTAB» LTM06-E մոդելի սարքի կիրառմամբ։ Դասընթացներն անցկացվել է RINNTECH կազմակերպության անմիջական հիմնադիր Ֆրանկ Ռինի կողմից։ Ընդհանուր առմամբ մասնակցությունը տվյալ դասընթացին հնարավորություն է ընձեռել այս սարքի և տեխնոլոգիայի հիմնադրի՝ Ֆրանկ Ռինից ստանալ մանրամասն գործողությունների պլան՝ հետազոտական աշխատանքներն առավել արդյունավետ և ճշգրիտ իրականացնել համար: Դասընթացների ավարտին Տիգրան Հայրապետյանը ստացել է համապատասխան վկայագիր:
Ներկայումս Էկոլոգիական, հողագիտական և կենսաբանական փորձաքննությունների բաժնում սկսվել է գործընթացը դատափորձագիտական բնագավառում դենդրոխրոնոլոգիական բազաների ստեղծման (համալրման) աշխատանքների իրականացման ուղղությամբ, որը հնարավորություն կընձեռի վերլուծել Հայաստանի անտառատնտեսությունում տեղի ունեցող գործընթացները:
28 Դեկտեմբեր 2016